7 օր անվճար · քարտ պետք չէ · միացում 1 րոպեում · Սկսել հիմա →

Ոչ մի հաճախորդ այլևս չի մնա անպատասխան

WhatsApp, Telegram, Instagram ու Messenger՝ մեկ inbox-ում ամբողջ թիմի համար։ Իսկ գիշերը պատասխանում է Ինբոն։

Սկսել 7 օր անվճար Առանց քարտի
Չեղարկել՝ ցանկացած պահի
Մշակված է MachTech-ի կողմից՝ Bitrix24 Gold գործընկեր, Երևան
Ինբոն՝ GetInbox-ի օգնականը
Գրեք Ինբոյին● առցանց է, պատասխանում է անմիջապես
Բարև։ Ես Ինբոն եմ՝ GetInbox-ի օգնականը։ Ընտրեք հարցը ներքևում, ու կպատասխանեմ մի քանի վայրկյանում։
ՀԱՇՎԻՉ

Ինչքա՞ն եք կորցնում անպատասխան նամակների պատճառով

Մուտքագրեք ձեր թվերը։ Ամեն ուշացած պատասխանը հաճախորդ է, որը գնաց մրցակցի մոտ։

Անպատասխան նամակներ օրական 5
Միջին պատվերը 15 000 ֏
10 գրողից քանի՞սն են գնում 2
Ամսական կորցնում եք մոտավորապես 450 000 ֏ GetInbox-ը WhatsApp-ի համար արժե 19 000 ֏ / ամիս Դադարել կորցնել՝ 7 օր անվճար Հաշվարկը ձեր թվերով է և երաշխիք չէ։

WhatsApp չաթ-բոտ, որը պատասխանում է 24/7

Ժամը 03:12-ն է։ Ձեր թիմը քնած է։

03:12Բարև, էս կոշիկը 39 կա՞։ Գինը՞

Հաճախորդը գրում է գիշերը, երբ վերջապես ժամանակ ունի։

03:12 + 3 վայրկյանԿա։ Առաքումն անվճար է։ Ձևակերպե՞մ պատվերը

Ինբոն պատասխանում է ձեր սցենարով ու գներով։

09:00✓ Պատվեր #1048

Մենեջերը արթնանում է արդեն պատրաստի պատվերով։ Մնում է միայն ուղարկել։

GetInbox-ի հնարավորությունները

Ավելի շատ վաճառք, ավելի քիչ քաոս

Ամբողջ թիմը՝ մեկ համարով

Օպերատորները աշխատում են միաժամանակ, ամեն մեկն իր համակարգչից ու իրավունքներով։

Ոչ մի կորած նամակ

Պատասխանատու, հիշեցումներ ու «չպատասխանեցինք» ահազանգ։

Պատասխան 24/7

Բոտեր առանց ծրագրավորման։ Լռում են, երբ օպերատորը միանում է։

Ռասիլկա մեկ սեղմումով

Ցուցակ Excel-ից, {անուն}-ով դիմում, ժամանակացույց։

Բոլոր ալիքները մեկ տեղում

WhatsApp, Telegram, Instagram, Messenger, WhatsApp Business API։

Bitrix24՝ երկու ուղղությամբ

Լիդերը ինքնաբերաբար, պատասխան Bitrix24-ից, ֆայլերը՝ երկու կողմից։

ՀԱՄԵՄԱՏԵՔ

WhatsApp Business հավելվա՞ծ, թե՞ GetInbox

Ի՞նչ է պետք թիմինWhatsApp Business հավելվածGetInbox
Քանի՞ հոգի է աշխատում1–2 մարդԱմբողջ թիմը
Դերեր ու իրավունքներ—✓
Telegram, Instagram, Messenger—✓ մեկ ցուցակում
ԲոտերՈղջույն ու բացակայության հաղորդագրություն✓ սցենարներ, 13 քայլի տեսակ
Վաճառքի տախտակ ու առաջադրանքներ—✓
AI առաջարկներ—✓
Bitrix24 ինտեգրացիա—✓ երկու ուղղությամբ

Ձեր WhatsApp Business համարը կարող եք միացնել նույն QR-ով։

GetInbox-ի գներն ու տարիֆները

Հավաքեք ձեր տարիֆը

Վճարում եք միայն միացված ալիքների համար։ Մնացած ամեն ինչ ներառված է։

Ընդամենը ամսական 19 000 ֏

Ներառված է. Ռասիլկա, AI օգնական, Վաճառքի տախտակ, Առաջադրանքներ, Ձևեր ու վայրէջքի էջեր, Կայքի վիջեթ, Հաշիվներ ու վճարումներ, WhatsApp Business ձևանմուշներ, Համարի տաքացում, Google Sheets, Վիճակագրություն, API ու webhooks, Bitrix24 ինտեգրացիա։

Սկսել 7 օր անվճար Առաջին 7 օրը՝ 0 ֏, քարտ պետք չէ

WhatsApp Business API-ի ձևանմուշային հաղորդագրությունների համար Meta-ն գանձում է առանձին։ Հաճախորդի գրելուց հետո 24 ժամվա ընթացքում պատասխաններն անվճար են։

Դեմոյում կարող եք միացնել մեկ ալիք։ Դեմոյում հասանելի չեն՝ Ռասիլկա։

Բջջային հավելված Android-ի և iOS-ի համար

Inbox-ը ձեր գրպանում

Ծանուցումներ, պատասխաններ ու գործարքներ՝ ճանապարհին։ Հավելվածները iOS-ի և Android-ի համար շուտով կլինեն, իսկ մինչ այդ GetInbox-ն աշխատում է հեռախոսի զննարկչում։

ՇուտովApp Store ՇուտովGoogle Play
Ինբոն սկուտեղով

7 օր անվճար՝ առանց քարտի

Ռիսկ չկա

  • 7 օր անվճար, առանց քարտի
  • Հեռախոսը մնում է ձեզ մոտ ու աշխատում է նախկինի պես
  • Դեմոյից հետո տվյալները պահպանվում են
  • Հայերեն աջակցություն MachTech-ից

Հաճախ տրվող հարցեր

Հեռախոսս պետք է միշտ միացված լինի՞

Ոչ։ WhatsApp-ը միանում է ինչպես WhatsApp Web-ը։ Հեռախոսը կարող է ցանցից դուրս լինել, համակարգը շարունակում է աշխատել։

Հեռախոսով էլ կկարողանա՞մ գրել

Այո։ Հեռախոսն աշխատում է նախկինի պես, ու հաղորդագրությունները երևում են երկու տեղում։

Ինչո՞վ է GetInbox-ը տարբերվում WhatsApp Business հավելվածից

WhatsApp Business հավելվածը նախատեսված է մեկ-երկու մարդու համար։ GetInbox-ում ամբողջ թիմը աշխատում է միաժամանակ՝ դերերով ու իրավունքներով, իսկ բոտերը, ռասիլկան, վաճառքի տախտակն ու Bitrix24-ի կապը նույն համակարգում են։

Կարո՞ղ եմ մի քանի WhatsApp համար միացնել

Այո։ Յուրաքանչյուր միացված ալիք վճարվում է առանձին, ու բոլորը երևում են նույն inbox-ում։

Համարս կարող է արգելափակվե՞լ

Սովորական WhatsApp-ի դեպքում ռիսկ միշտ կա, երբ զանգվածաբար գրում եք անծանոթներին։ Համակարգը այն նվազեցնում է աստիճանական սահմաններով ու ընդմիջումներով, իսկ ռիսկը լիովին բացառելու համար կա պաշտոնական WhatsApp Business API-ն։

Աշխատո՞ւմ է Bitrix24-ի հետ

Այո, ամպային ու տուփային տարբերակների։ Հաղորդագրությունները, նկարներն ու ֆայլերը գնում են Bitrix24-ի Բաց գծեր, ու օպերատորները կարող են պատասխանել ուղիղ Bitrix24-ից։

Ի՞նչ կա դեմո տարիֆում

7 օր անվճար՝ առանց քարտի։ Դեմոյում կարող եք միացնել մեկ ալիք։ Դեմոյում հասանելի չեն՝ Ռասիլկա։ Վճարովի տարիֆում սահմանափակումները վերանում են։

Ի՞նչ կլինի 7 օր անց

Հաշիվը կդադարեցվի մինչև վճարումը, իսկ ձեր տվյալները կպահպանվեն։ Շարունակելու համար կապվեք մեզ հետ, և կուղարկենք հաշիվ-ապրանքագիր։

Կա՞ բջջային հավելված

Հավելվածները պատրաստվում են։ Մինչ այդ GetInbox-ը աշխատում է հեռախոսի զննարկչում ու ծանուցումներ է ուղարկում։

Ինբոն արդեն պատրաստ է ընդունել ձեր հաճախորդներին

Միացրեք WhatsApp-ը մեկ րոպեում։ Առաջին պատասխանը՝ այսօր։

Ինբոն ձեռքով անում է